Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իր կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե իսկապե՞ս այս իրավիճակում տրամաբանական չէ, որ օրինակ՝ լինի փոփոխություն գոնե վարչապետի, Փաշինյանը պատասխանել է. «Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ո՞վ է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»:

Անդրադառնալով պատասխանատվություն ստանձնելու, սակայն «այլ ուղղություններով մեղադրանքներ ուղղելու» մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»:

Հայերեն العربية English Русский

Հայտնի են Հայաստանի հրաձգության առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

«Նոր գիրք»-36/26. Սարգսյան, Վիգանտե¸ Գրիգորյան

Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմագերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ բանակցելու նպատակով ժամանել է Վաշինգտոն

Գիտաֆանտաստիկ պատմվածքների «Հորիզոնից անդին» մրցույթի ամփոփումը

Իրանը պատրաստ է վերսկսել ռազմական գործողություններն ԱՄՆ-ի դեմ, սակայն դեռևս չի հրաժարվում դիվանագիտական ճանապարհից. Արաղչի

Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել

Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է