Հասարակական

Ադրբեջանում հայատյացության խրախուսումը հանգեցրել է արցախահայերի նկատմամբ դաժանությունների․ ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հայատյացության խրախուսումը հանգեցրել է արցախահայերի նկատմամբ դաժանությունների․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպմանը Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումներն ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ:

Պաշտպանի դիրքորոշմամբ՝ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս:

Արման Թաթոյանն ընդգծել է իր այն եզրակացությունը, որ տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հենց այս ամենի արդյունքն է, որ հանգեցրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ անմարդկային դաժանությունների ու վայրագությունների, ինչն արտացոլված է Պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցում։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում