Արցախ

Արցախը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ հայ ռազմագերիների շուտափույթ ապաքինման համար։ Նախագահ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Արցախը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ հայ ռազմագերիների շուտափույթ ապաքինման համար։ Նախագահ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը: Երկրի ղեկավարը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած հայրենակիցների հետ, ընդգծել, որ երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունները պատրաստ են ներդնել բոլոր ջանքերը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում