Վեհափառ Հայրապետը և Վազգեն Մանուկյանն անդրադարձել են հայրենիքում առկա մարտահրավերներին
1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 13-ին ընդունել է խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։