Կիեւում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի հուշ-ձեռնարկ է կայացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաքի հայկական խաչքարի մոտ դեկտեմբերի 9-ին առաջին անգամ կայացավ հուշ-ձեռնարկ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։ Այս օրը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ։

1948 թվականին, նույն օրը, իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, որը նաև «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է, ընդունվել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ինչպես հայտնում էAnalitikaUA.net-ը, հուշ-ձեռնարկը տերունական աղոթքով բացել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Ուկրաինահայության հոգևոր առաջնորդը խոսեց նաև դեկտեմբերի 9-ի խորհրդի, դրա՝ ամբողջ աշխարհի համար մեծ նշանակության մասին։

Այնուհետև ելույթով հանդես եկավ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրեց ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունման պատմությունը և նշանակությունը, որն արդիական է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի համատեքստում։

Դեսպանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության, 1988թ․ Սպիտակի երկրաշարժի և Արցախյան երկու պարերազմներում զոհված հայորդիների և հայ ժողովրդի բարեկամների հիշատակը։

Սրբազան Հայրն առաջարկեց, որպեսզի դեկտեմբերի 9-ի ձեռնարկները պարբերական դառնան։ Նա նաև շնորհակալություն հայտնեց գործարար Արայիկ Խաչատրյանին՝ չորս տարի առաջ Կիևի կենտրոնում գեղաքանդակ խաչքարը տեղադրելու համար։

Միջոցառմանը մասնակցեցին Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, մի խումբ ուկրաինահայեր և ուկրաինացի բարեկամներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA