Արցախ

Ստեփանակերտի կարի և կոշիկի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի կարի և կոշիկի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում դեկտեմբերի 9-ին ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԻՊԾ-ից հայտնում են, որ նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ:

«Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ: Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում: Կրակը մարվել է ժամանակին: Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում