Հասարակական

Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի 39 հիվանդի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ռազմական բժիշկները մեկ օրվա ընթացքում օգնություն են ցուցաբերել Արցախի 39 հիվանդի, այդ թվում ՝ հինգ երեխայի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում: Լրացուցիչ բժշկական կետերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հատուկ նշանակության ռազմական բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են ավելի քան 60 բժիշկ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Հայերեն Русский

Արաբկիրում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 9 բակային տարածք՝ շուրջ 180 ավտոտնակի տեղում

Պատրաստ ենք ընդլայնել ու խորացնել երկկողմ համագործակցությունը՝ խթանելու չին-հայկական հարաբերությունները․ Չինաստանի նորանշանակ դեսպան

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

Ղազախստանը չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին

ԱՄՆ-ն սպառնում է դուրս գալ Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը

Քրեակատարողական ծառայությունը, ԵՊՀ Իրավագիտության ու Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետները համագործակցության հուշագիր են կնքել

Ռուսաստանը պատրաստ է զինադադարի, եթե Ուկրաինան դադարեցնի զորահավաքն ու զենք չստանա․ Նեբեզնյա

Կարեն Խաչանովը դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից

Թրամփի առևտրային պատերազմը ընկերություններին հասցրել է առնվազն 34 միլիարդ դոլարի վնաս. Reuters

ԱՍՀ նախարար Մկրտչյանի նախագահությամբ կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը