Սփյուռք

Ուկրաինայում անցկացվել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում անցկացվել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «AnalitikaUA.net»-ը, Կիևում Սրբոց Նահատակաց մատուռում աղոթքը հնչել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Հայերի միության, ինչպես նաև Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները:

Պարբերականը նշում է, որ երկրի շատ շրջաններում հայկական համայնքներն ամեն տարի տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում