Արցախ

Բերձորցիներն անվտանգության երաշխիքներ են ստացել և դադարեցրել են տարհանումը

1 րոպեի ընթերցում

Բերձորցիներն անվտանգության երաշխիքներ են ստացել և դադարեցրել են տարհանումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան հայկական: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

«Այս պահին առանց հստակեցնելու կարող եմ ասել, որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք տեղում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում