Մշակույթ

Հարգանքի տուրք Անրի Վեռնոյի hիշատակին. «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

Հարգանքի տուրք Անրի Վեռնոյի hիշատակին. «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ին Կինոյի տան փոքր կինոսրահում կցուցադրվի հեղինակի «Զինվորը և կովը» կատակերգությունը, որի տևողությունը 118 րոպե է: Այն նկարահանվել է 1959 թվականին: Ֆիլմը պատմում է Չարլզ Բալլայի մասին, որին կյանքը սովորեցրել էր չհուսահատվել որևէ իրավիճակում: Թվում է, թե ոչինչ չէր կարող ավելի վատ լինել, քան գերմանական գերությունը: Դրա համար Չարլզը որոշում է ամեն կերպ գնալ տուն:

Թեև, իրականում, այնքան էլ չէր տառապում գերության մեջ. նա աշխատում էր հաճելի ֆերմայում` գերմանացի բարի տիրուհու մոտ:

Բայց, միևնույն է, առանց Փարիզի նրա կյանքը հաճելի չէր:

Չարլզը տիկնոջից խնդրում է մի կով:

Եվ վերցնելով մի դույլ կաթ՝ քայլում է դեպի Ֆրանսիա:

Մի զվարճալի գյուղացի քայլում է մի կովի հետ` ձեռքին մի դույլ:

Ո՞վ կկասկածի, որ նա փախուստի է դիմում: Եվ ոչ ոքի մտքով չի անցնում կանգնեցնել Չարլզին:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը դեռ տարիներ առաջ Շառլ Ազնավուրի հրապարակի աստղային պուրակում տեղադրել է Անրի Վեռնոյի աստղը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում