Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում նվազել է 6.7 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին 6.7 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճելէ 0.5 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 13.3 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին նվազումը կազմել է 12.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 12.8 տոկոսով:

2020 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 0.9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.7 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հոկտեմբերին աճել է 4.3 տոկոսով՝ կազմելով 186 հազար 428 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, նկատվել է նվազում՝ 11.4 տոկոսով, ընդ որում՝արտահանումը նվազել է 4.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 14.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-հոկտեմբերին եղել է 484.96:

Տնտեսականակտիվությաննվազումըպայմանավորվածէկորոնավիրուսիհամավարակով,որիհետևանքովանկումներենարձանագրվումաշխարհիգրեթեբոլորերկրների տնտեսություններում:

ԱննաԳրիգորյան

Հայերեն English Русский

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ