Սփյուռք

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում նոյեմբերի 22-ին քահանայապետական Լևոնյան վարժարանի տնօրեն`Նարեկ ծայրագույն վարդապետ Նաամոյանի կողմից մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:

Պատարագի ավարտին վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ հոգևոր դասը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարել է հոգեհանգստի պաշտոն ու մոմավառություն՝ հայ նահատակների լուսավոր հոգիների համար։

Արարողությանը ներկա էին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, hայ կաթողիկե քույրերն ու բազմաթիվ հռոմեաբնակ հայրենակիցներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում