1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 01։49-ին տեղեկություն է ստացվել, որ Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Հովհաննես Բ․, ծնված 1998 թ․) և «Alfa Romeo» (վարորդ՝ Մանուկ Հ․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra»մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գևորգ Մ․-ն (ծնված 1992 թ․), Թաթուլ Ս․-ն (ծնված 1993 թ․) տեղափոխվել են, իսկ «Alfa Romeo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոպիտալացվել՝ Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գևորգ Մ․-իև Թաթուլ Ս․-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկՄանուկ Հ․-ինը՝ միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: