Հասարակական

Սոնա Մարտիրոսյանը թողնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Սոնա Մարտիրոսյանը թողնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա Մարտիրոսյանը ազատման դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարտիրոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ ոլորտում աշխատանքի ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության ու փոխադարձ հարգանքի համար: Ինձ համար դա շատ կարևոր է:

Շնորհակալ եմ նաև իմ գործընկեր լրագրողներին՝ վերջին երկու տարիների համագործակցության համար:

Ու ամենամեծ շնորհակալությունը Զարուհի Բաթոյանին, որի հետ աշխատանքը և ընկերությունը մեծ փորձ ու պատիվ է ինձ համար: Լավ եղեք»,- գրել է Մարտիրոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում