Քաղաքականություն

Պուտինը մեկնաբանել է քննարկումները, թե ՀՀ-ում առկա իրավիճակի պատճառը ՌԴ-ի նկատմամբ Փաշինյանի դիրքորոշումն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է քննարկումները, թե Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառը Ռուսաստանի նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հարցին անդրադարձել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։

«Ես չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեն։ Հայաստանի հետ մեր փոխհարաբերություններում վերջին շրջանում ոչ մի յուրահատկություններ ես չեմ նկատում, այդ թվում՝ այն ժամանակահատվածում, երբ իշխանության է վարչապետ Փաշինյանը։ Այո, ես լավ հարաբերություններ ունեի նախորդ ղեկավարության հետ․․․ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր միջպետական կապերի վրա, որովհետև նաև մեր անձնական հարաբերությունները բավականաչափ վստահելի և կառուցողական են։ Դրա համար ինձ այդ ակնարկներն այնքան էլ հասկանալի չեն»,- ասել է ՌԴ նախագահը։

Հայերեն Français Русский

Երևանի և Նիցայի միջև համագործակցության շրջանակում հայ բժիշկները վերապատրաստվում են Ֆրանսիայում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահին

Նախագահ Խաչատուրյանն ու Իռլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են հարաբերությունների զարգացման հնարավորություններին

Միլանի «Լա Սկալա» թատրոնը աշխատանքից ազատել է հանդիսավոր միջոցառման ժամանակ «Ազատ Պաղեստին» բղաված աշխատակցին

ՀՀ նախագահը և Ուրուգվայի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը

Արա Շիրինյանը և Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Վարչապետը ներկա է գտնվել  «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին

Պետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամով

ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը մաքսատուրքերի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու նախագծի շուրջ տարընկալումներ կան. Պապիկյանը և պատգամավորները քննարկել են օրինագիծը