Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ-ը կմիանա Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ-ի կառույցները Միջազգային կարմիր խաչի կոմիտեից (ՄԿԽԿ) անմիջապես հետո կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հույս ունենք, որ կմիանան նաեւ այլ հումանիտար կառույցներ, ամենից առաջ Միավորված ազգերի կազմակերպության կառույցները: Ես նկատի ունեմ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, հումանիտար հարցերի կոորդինացման վարչությունը եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում սուր կերպով ծառացած են նաեւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրները: Եվ այստեղ իր դերը կարող Է խաղալ ՅՈւՆԵՍԿՕ-ն»,-ասել Է նա լրագրողներին:

Նա նշել Է, որ ՄԿԽԿ-ն վաղուց ներկա Է տարածաշրջանում եւ նրա փորձը կարող Է օգտակար լինել մյուս կազմակերպությունների համար: «Ես կարծում եմ, որ մարտական գործողությունների դադարացումն այս պայմանավորվածությունների հիման վրա, իհարկե, լրացուցիչ հնարավորություններ Է բացում Միջազգային կարմիր խաչի կոմիտեի աշխատանքի համար, որը ներկա Է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ներառյալ նաեւ Լեռնային Ղարաբաղը»,-ասել Է Լավրովը լրագրողներին: Նրա խոսքով՝ ՄԿԽԿ-ն կարող Է կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետեւանքները հաղթահարելու գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե