Արցախում բջջային և ինտերնետ կապն ամբողջութամբ վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում պատերազմից հետո լայն թափով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ Արցախում կապն ամբողջությամբ վերականգվել է:

«Արցախում վերջին շրջանում և՛ բջջային կապի, և՛ ինտերնետ կապի խնդիր կար: Պատերազմի ընթացքում շատ անգամ են թիրախավորվել «Ղարաբաղ տելեկոմ»-ի կայանները: Հիմա վերականգնման աշխատանքները վերջնական փուլում են: Այսօր կարող ենք ասել, որ Արցախում կապի խնդիր չկա»,-ասաց Հունան Թադևոսյանը:

Պատերազմի ընթացքում թե ջրամատակարարման, թե էլեկտրամատակարարման, թե գազամատակարարման հանգույցները ևս թիրախավորվել էին: Այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է եղել վերականգնման աշխատանքներում զգալի առաջընթաց գրանցել: Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ստեփանակերտում մի քանի թաղամաս է մնացել, որ գազամատակարարման ապահովման հարցերն ամբողջությամբ կարգավորվեն: Այդ աշխատանքները միաժամանակ իրականացվում են նաև Մարտունու, Մարտակերտի շրջաններում:

Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ բժշկական հաստատությունների աշխատանքի վերականգնման առումով ևս տեղաշարժ է նկատվում: Արդեն հայտարարվել է, որ բուժհաստատություններն անցնում են բնականոն աշխատանքի:

«Մեծ ծավալի աշխատանք է կատարվում ականազերծման, չպայթած արկերի վնասազերծման ուղղությամբ: Այսօր այդ աշխատանքներին միացավ ռուս խաղապահների արտակարգ իրավիճակների խումբը: Մինչ իրենց գալը, մեր ծառայության սակրավորներն օր ու գիշեր աշխատում էին: Այդ գործն արվում էր դեռ այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները չէին դադարել: Մի կողմից հրթիռակոծվում էր քաղաքը, հաջորդ օրը սակրավորներն արդեն աշխատանքի էին»,-ասաց նա:

Փրկարարները ներգրավված են դիակների որոնողական աշխատանքներում՝ աշխատելով ռուս խաղաղապահների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը