Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը մասամբ գործում է. ծնողները կարող են գրանցել երեխաներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը: Նշվում է, որ ուսումնական գործընթացն ինչ-որ չափով վերականգնված է միայն Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: Ծնողները կարող են մոտենալ դպրոց և գրանցել երեխային համապատասխան դասարանում:

«Իրազեկում ենք նաև, որ, կապված ոչ լրիվ ուսուցչական համակազմի հետ, թիվ 2 դպրոցում առայժմ ուսուցանվում են ոչ բոլոր հանրակրթական առարկաները: Հորդորում ենք մեր սիրելի աշակերտներին շարունակել ուսումը առցանց հարթակներում մինչև Արցախի կրթական գործընթացի լիարժեք վերականգնումը»,-հայտնում է նախարարությունը:

Հայերեն Русский

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ

Իսպանիան հայտնել է Սեուտայից գրեթե բոլոր անօրինական ներգաղթյալների Մարոկկո վերադառնալու մասին

Հայաստանը կարևոր գործընկեր է. Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու առիթով

Կոնգոյում էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ճապոնիայի կառավարությունը 153 մլն դոլար կհատկացնի երկրաշարժի հետևանքների վերացման համար

Ճապոնիան Հյուսիսային Կորեան լուրջ սպառնալիք է համարում երկրի անվտանգության համար

Սևան համայնքի բյուջեն օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 101,4 տոկոսով

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը