Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու պլաններ չկան. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ընդլայնելու պլաններ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մինսկի խմբի անդամ է շուրջ 10 երկիր, որոնց մեջ է նաև Թուրքիան: Մինսկի խումբը պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, և խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, առաջարկներ ներկայացնել: Համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն այն խմբի անդամների դիրքորոշումներին, որը համանախագահներին օժտել է համապատասխան լիազորություններով: Մինսկի խմբի համանախագահության եռյակը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ընդլայնելու որևէ պլան չկա»,- ասաց Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ մշտական կապի մեջ են մյուս համանախագահ երկրների հետ՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 11-ին զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ: «Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ համանախագահության աշխատանքը: Մենք հաջորդ շաբաթ համանախագահներին սպասում ենք Մոսկվայում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ համանախագահներին մանրամասն կներկայացնեն ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացը: «Հավանաբար, կխորհրդակցենք, թե ինչպես ենք նպաստելու խաղաղ կյանքի ապահովմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բոլոր էթնոկոնֆեսիոնալ համայնքների իրավունքները»,- ասել է Լավրովը:

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով