Մի խումբ քաղաքացիներ կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածները դժգոհում են պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրումից:

Մի խումբ քաղաքացիներ էլ մուտք էին գործել խորհրդարանի շենք: Ցուցարարներից մեկի՝ Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետի ստորագրած փաստաթուղթը ԱԺ-ն պետք է հաստատի, որից հետո միայն կմտնի ուժի մեջ: Նա նշեց՝ պահանջում են, որ պատգամավորները ներկայանան խորհրդարան, փաստաթուղթն անվավեր ճանաչեն: Նրա կարծիքով՝ դրանից հետո բոլոր պատգամավորները պետք է հրաժարվեն իրենց մանդատներից: «Խնդրում եմ բոլոր պատգամավորներին, հատկապես «Իմ քայլը»-ի պատգամավորներին, որ ներկայանան ԱԺ: Հավատացնում եմ ձեզ՝ մենք ամեն ինչ կանենք ձեր անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց նա:

Ցուցարարների խմբերից որոշները մյուսների քայլերի, գործողությունների տրամաբանության հետ, սակայն համակարծիք չեն, անգամ լեզվակռվի են բռնվում: Ցուցարարներից մեկը մյուսին ասաց. «Դուք այստեղ պրովոկատոր եք, ուրիշ ոչինչ»:

Հավաքվածների մի խումբ էլ փակել է Բաղրամյան պողոտան:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

Հայերեն English Русский

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն