Հասարակական

Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության օդային տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում ասվում է.

«Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին:

Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը:

Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»:

Հայերեն English Русский

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մեկնարկելով իր մերձավորարևելյան շրջագայությունը

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

Մարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթները նախորդ տարի ավելացել են 465–ով

Քիմ Քարդաշյանը հանդես կգա որպես վկա Փարիզի դատարանում՝ իր նկատմամբ իրականացված կողոպուտի գործի շրջանակներում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

Ֆրանսիայում բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը

Մշակվում է ԱԲ գործիքների ներդրմամբ պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման նոր համակարգ

Ֆասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք