Լավրովը պատմել է ԼՂ-ում հրադադարի հասնելու հարցում Թուրքիայի հետ փոխգործակցության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Թուրքիայի հետ և օգտագործել տարածաշրջանում իր ողջ ազդեցությունը ԼՂ հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ միմյանց հետ համագործակցել ռազմավարական տեսլականով:

Լավրովի խոսքով ՝ ռուս եւ թուրք դիվանագետների, զինվորականների եւ հատուկ ծառայությունների գործնական եւ առարկայական փոխգործակցության ակնառու օրինակներ են Սիրիան և Լիբիան:

«Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ ասել եմ նախորդ հարցերի պատասխաններում: Կրկնեմ ՝ երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին, ձգտում ենք մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը», - նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը ընդգծել է, որ ինչպես հակամարտության կողմերին, այնպես էլ նրանց արտաքին գործընկերներին կարեւոր է անշեղորեն հարգել հրադադարի, վերահսկողական մեխանիզմի ստեղծման եւ կոնկրետ ժամանակացույցով բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսման մասին պայմանավորվածություններ:

«Ու թեեւ կայուն զինադադարի հասնել միանգամից չի հաջողվել, մենք կշարունակենք օգտագործել տարածաշրջանում մեր ունեցած բոլոր ազդեցությունը, կաշխատենք թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնենք ռազմական սցենարի հետագա զարգացումը, երկխոսություն հաստատվի կողմերի միջև, Բաքվին ու Երեւանին համոզենք նստել բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում