Տնտեսություն

Փոխվարչապետը, չնայած COVID-19-ի թվերի աճին, լոքդաունի անհրաժեշտություն չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը, չնայած COVID-19-ի թվերի աճին, լոքդաունի անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը, չնայած կորոնավիրուսային հիվանդության թվերի աճին, լոքդաունի դիմելու պատճառներ չի տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բոլորը հետևում են, թե ինչ է կատարվում աշխարհում, և ինչ նշանակություն ունի լոքդաունը: Չեմ կարծում, որ մենք այսօր ունենք մի իրավիճակ, որի պատճառով պետք է դիմենք լոքդաունի: Եթե ամփոփենք ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, եվրոպական տարբեր երկրների անցած փորձը, այս պահի դրությամբ նման օրակարգ չենք ունենա»,- նշեց փոխվարչապետը:

Նա կոչ արեց բոլորին հետևել Կառավարության ընդունած կանխարգելիչ միջոցառումներին: Գրիգորյանի խոսքով` հակահամաճարակային կանոնների պահպանումն ամենաարդյունավետ լուծումն է իրավիճակից դուրս գալու համար:

Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93 448 դեպք, որոնցից 56 466 -ն` առողջացած:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 391 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 376 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում