Սփյուռք

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար մատուցվել է պատարագ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար մատուցվել է պատարագ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար պատարագ է մատուցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «AnalitikaUA.net»-ին հայր Կարապետ Ղարիբյանը հայտնել է, որ պատարագներն անցկացվում են ամեն շաբաթ:

Պատարագներն անցկացվում են տաճարների վանահայրերի կողմից: Եկեղեցական արարողություններին մասնակցում են հայկական համայնքների ներկայացուցիչները: Հայերն աղոթում են խաղաղության, ռազմական հակամարտության շուտափույթ կարգավորման եւ Արցախում խաղաղության համար:

Ուկրաինայի հայ համայնքն ակտիվորեն աջակցում է Հայաստանին: Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը Ուկրաինայի հայերի միությունը ստեղծել է արտակարգ շտաբ Կիեւում: Այնուհետև Երևանում իր աշխատանքն է սկսել Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։

Աշխատանքային խմբում ընդգրկված են կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարածաշրջանային հայկական համայնքների նախագահները, ՈւՀՀ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` կամավորներ Հայաստանից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում