Հասարակական

Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի նահատակ է հայտարարել

1 րոպեի ընթերցում

Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի նահատակ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված երկու հոգևորականների նահատակ է հայտարարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արգենտինական «infobae»-ը կայքը, այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Հռոմի պապն արտոնել է հրամանագրի հրապարակումը, որում նշվում է. «Աստծո ծառաներ Կապուցինների կրտսեր վանականների միաբանության քահանաներ Լեոնարդ Մելկինը և Թոմաս Սալեհը նահատակվել են 1915 եւ 1917 թվականներին Թուրքիայում հավատքի հանդեպ ատելության պատճառով»:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ Բեյրութից 22 կմ հեռավորության վրա գտնվող Բաաբդաթ քաղաքում երկու միսիոներները ձերբակալվել, կտտանքների են ենթարկվել և սպանվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում