Սփյուռք

Թել Ավիվում հայերն ակցիա են անցկացնում՝ բողոք արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ

1 րոպեի ընթերցում

Թել Ավիվում հայերն ակցիա են անցկացնում՝ բողոք արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Թել Ավիվում՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հարութ Բաղումյանը հայտնում է, որ Իսրայելի հայերը հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ իրենց ձայնը բարձրացնելու և բողոքն արտահայտելու ընդդեմ Իսրայելի կառավարության՝ Ադրբեջանի նման բռնատիրական երկրին զենք վաճառելու համար:

Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Արցախի վրա՝ հիշեցնելով, որ Արցախի ժողովուրդը 30 տարի առաջ իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, իսկ այսօր Ադրբեջանը փորձում է ուժով և ահաբեկիչների օգնությամբ խլել այն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում