Հասարակական

ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է TheAssociated Press-ի տեսանյութը` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում խաղաղ բնակիչների սպանությունների և բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թաթոյանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խաղաղ բնակիչների սպանություններ, հազարավոր մարդկանց տառապանքներ, թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, ահաբեկչական մեթոդներ, լայնածավալ հայատյացություն, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ Արցախում:

...երբ անժխտելի է դառնում համոզմունքը, որ պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունները քրեականացվել են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների համար: Associated Press գործակալության կարևոր նյութն այդ մասին է!»,- գրել է Թաթոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում