Արցախ

ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն արդեն հրամանատարական կետում է

1 րոպեի ընթերցում

ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն արդեն հրամանատարական կետում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»,- նշել է նա:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։ Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում