Հոկտեմբերի 26-ի առավոտյան ուժի մեջ կմտնի ԼՂ հակամարտության գոտում երրորդ հրադադարը

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում հրադադարը ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով հոկտեմբերի 26-ի առավոտյան 08:00-ին: Հրադադարի երրորդ փորձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միացյալ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջւանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և վերահաստատել են հավատարմությունը հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հումանիտար հրադադարի իրականացմանը և պահպանմանը, որոնք վերահաստատվել են նաև հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարության մեջ՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թ. հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը: Հումանիտար զինադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով առավոտյան 08: 00-ին (Արևելլյան ժամանակով 12:00-ին)»:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ը նպաստեց կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև ինտենսիվ բանակցություններին `Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը:

Հայերեն العربية English Русский

ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ

Կացը հայտարարել է, որ Իսրայելն ընտրություններից առաջ Իրանի վրա հարձակվելու ծրագիր չունի

Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.9 տոկոսով

Մինչև 250 000 դրամի կրթական վաուչեր, միանվագ դրամական աջակցություն․ ի՞նչ է առաջարկվում զբաղվածության նոր ծրագրով

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանությունը պահանջում է գիտահեն լուծումներ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին