Հասարակական

ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական հերթական խոցված ԱԹՍ-ի լուսանկարները

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական հերթական խոցված ԱԹՍ-ի լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերին պատկանող հերթական խոցված անօդաչու սարքի լուսանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լուսանկարները «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս հայկական կողմը խոցել է Ադրբեջանի զինված ուժերին պատկանող առնվազն 218 անօդաչու թռչող սարք, որոնք հիմնականում իսրայելական և թուրքական արտադրության են:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում