Սփյուռք

Բելառուսում ՀՀ դեսպանը մասնակցել է Արմեն Սարդարովի գրքի շնորհանդեսին

1 րոպեի ընթերցում

Բելառուսում ՀՀ դեսպանը մասնակցել է Արմեն Սարդարովի գրքի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովի «Храм. Традиции мировой и белорусской архитектуры» գրքի շնորհանդեսին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելառուսում ՀՀ դեսպանությունից:

Ներկայացնելով հեղինակած աշխատությունը որպես քրիստոնեական և այլ կրոնական շինությունների գեղագիտական ընդհանրացում՝ ճարտարապետության դոկտոր Ա․Սարդարովն Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք այլ տաճարների օրինակի հիման վրա ներկաների ուշադրությունն է հրավիրել հայ ճարտարապետության եզակի ճարտարապետա-գեղարվեստական առանձնահատկությունների վրա։

Ժամանակակից բելառուսական պետականության թանգարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Բելառուսի ռուս ուղղափառ եկեղեցու Էկզարխ, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Բենիամինը, Բելառուսում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը, ինչպես նաև հոգևորականներ, գիտության և ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում