Ալյասկայի հայերը բողոքի ակցիայով դատապարտել են ադրբեջանա-թուրքական ագրեսիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների տարածքով ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում հայկական համայնքը ցույց է կազմակերպել։ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից, չնայած համայնքի ներկայացուցիչների թիվը փոքր է, սակայն բոլորը ներկա էին բողոքի ակցիային։ «Հայերն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։

«Չնայած նրան, որ Ալյասկան Ամերիկայի ամենամեծ նահանգն է, այստեղ մոտավորապես 80 հայ կա, և վստահ չէինք, որ բոլորը կմիանան մեզ, բայց ցույցի ժամանակ այնքան մարդ էր հավաքվել, որ մենք ապշած էինք։ Մեզ հետ էին նաև հույները, ռուսները, ուկրաինացիները և քրդերը»,- ասաց Ալյասկայի ցույցի կազմակերպիչներից Եվա Շարփը։

Արցախի դրոշներով ու պաստառներով հայերը Ալյասկայի բնակիչներին պատմել են, թե իրականում ինչ է կատարվում Արցախում։ Ցույցի կազմակերպիչներից Կարինե Վարդանյանի ամուսինը պատերազմի առաջին օրը մեկնել է Հայաստան.

«Երբ ամուսինս լսեց, որ Հայաստանում վիճակը լավ չէ, ասաց, որ լավ ժամանակ Հայաստանը վայելել է, հիմա էլ այս դժվար պահին պետք է գնա ու հայ ժողովրդի կողքին լինի»։

Սփյուռքում ապրող հայի համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր աջակցություն ժամանակին տեղ հասնի, կազմակերպվել է նաև հանգանակություն և հավաքված գումարը նվիրաբերվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ