Սփյուռք

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական հումանիտար ուղեբեռը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական հումանիտար ուղեբեռը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:

Գերմանիայի և Ֆրանսիայի հայ համայնքների կողմից ուղարկված մարդասիրական այս քայլը սփյուռքի կողմից հերթական օգնությունն է հայրենիքի համար դժվար այս պահին:

«Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ Ավելի վաղ Հիմնադրամի գործընկեր Armenia Fund Inc-ի ջանքերով հումանիտար օգնության երկու չվերթ է իրականացվել՝ ԱՄՆ–ից Հայաստան բերելով ավեի քան 150 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան են ժամանել նաև ամերիակահայ բժիշկներ այս դժվարին օրերին զորավիգ լինելու իրենց գործընկերներին։

Հիշեցնենք, որ հարյուր հազարավոր հայրենակիցներ շարունակում են մասնակցել նաև համազգային դրամահավաքին, որի շնորհիվ հանգանակվել է ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում