Հասարակական

ԿԽՄԿ-ն Ադրբեջանում այցելել է տեսանյութից հայտնի, գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին

2 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ն Ադրբեջանում այցելել է տեսանյութից հայտնի, գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է ադրբեջանցիների կողմից հոկտեմբերի 7-ին տարածված տեսանյութից հայտնի, գերեվարված ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին:

«Արմենպրես»-իհետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Նրա վիճակի մասին ոչինչ ասել չենք կարող, սակայնԿԽՄԿ ներկայացուցիչներն այնտեղ ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին: Ազնիվ Բաղդասարյանին տրվել է նաև ընտանիքի անդամների հետ կապվելու հնարավորություն»,- նշեց Ամատունին:

Շաբաթներ առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականներն իբր Արցախի գյուղերից մեկում հանդիպում են մի կնոջ, ում շատ բարեհամբույր ձևով ներկայանում են և հարցնում, թե որտեղից է և ինչ է անունը: Ի պատասխան կինն ասում է, որ իր անունն Ազնիվ է և տեղի խանութում վաճառող է աշխատում: Տեսանյութում կար նաև մի հատված, որտեղ տիկին Ազնիվն ակնհայտ բեմականացված ձևով ադրբեջանցի զինվորականներին ասում է. «Բարի գալուստ ձեր տուն»: Հետագայում պարզ է դառնում, որ բեմականացված նկարահանման զինծառայողներից մեկն էլ դերասան է:

Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում գերեվարվել է 3 զինծառայող՝ Նարեկ Ամիրջանյանը, Արեգ Սարգսյանը և Ալբերտ Միքայելյանը:

Հոկտեմբերի 18-ին Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում