Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ երեկոյան ազդարարեց «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արմ Եվրոպայի հայ համայնքներում բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր մարդկանց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Սա մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է Հիմնադրամի կամ նրա տեղական մարմինների կայքէջերում իրենց առցանց վճարումները դարձնել ամենամսյա և փոխանցելու են 50 ԱՄՆ դոլար, եվրո կամ այլ արժույթով համարժեք գումար:

Եթե նախաձեռնությանը միանա 1 միլիոն հայ, ապա ամսական կհանգանակվի 50մլն, իսկ տարեկան արդեն 600մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Նման գումարների ներգրավման կանխատեսելիությունը և ամենամսյա հոսքը կօգնի էլ ապահովել վերակառուցման, զարգացման և մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ պլանավորել տարբեր ռազմավարական խնդիրների լուծումները։ Հարկ եղած դեպքում Հիմնադրամը հնարավորություն կունենա անմիջապես արձագանքել հայրենիքի կամ սփյուռքի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբան իրական ժամանակն է, երբ միլիոնավոր հայեր կանգնած են ինչպես մեկ բռունց, որտեղ սակայն յուրաքանչյուրի ներգրավածությունը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբավ, հզոր ու հարատև Հայրենիք ունենալու գրավականն է։ Եկեք միանանք և ուս ուսի տված, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր ավելի հզոր ավելի ամուր հայրենիքը»,– իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Հայերեն Русский

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը