Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը ճանապարհի ձմեռային սպասարկումը կկատարի իր ուժերով՝ որոշակի լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, որն ընդգրկում է Թալին-Գյումրի ճանապարհահատվածը (46,2 կմ) և ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության աշխատանքային թիմի նոր անձնակազմի հետ՝ Փոլ Կլարկի ղեկավարությամբ։ Շինհրապարակներում կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուան նրանց ծանոթացրել է ճանապարհի կառուցման ընթացքին։

Նախարարի տեղակալը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշնի» աշխատանքային բազա, որտեղ կայացած քննարկման ընթացքում Ղալեչյանը շեշտել է մոտեցող ձմռան ընթացքում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի ձմեռային սպասարկման կարևորությունը. նոյեմբերի 15-ից Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին մեկնարկում է ձմեռային սպասարկման ժամանակահատվածը, և իրենք պետք է վստահ լինեն, որ պատշաճ սպասարկում կիրականացվի։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատել է, որ արդեն սկսել են անհրաժեշտ նյութերի կուտակման աշխատանքները, ձմեռային սպասարկումը կկատարեն իրենց ուժերով՝ որոշակի լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով։

Ամփոփելով այցելության արդյունքները՝ նախարարի տեղակալը շեշտադրել է աշխատանքների պատշաճ և բարձր որակով կատարման պահանջը։

Հայերեն العربية Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը