Կանադահայոց թեմի «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ»-ը հավաքագրել է 300 հազար կանադական դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ»-ը սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 19-ը հավաքագրել է 300 հազար կանադական դոլար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կանադահայոց թեմից։

«Ի շարունակութիւն մեր կոչին՝ սատար կանգնելու «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ»-ին, որ Գանատահայոց Թեմի կողմէն հիմնադրուեցաւ 28 Սեպտեմբեր 2020-ին, սրտի անհուն գոհունակութեամբ կը տեղեկացնենք, որ (Centre Arménie) «Հայկական կեդրոն»-ը եւ «Տէրվիշեան հիմնադրամ»-ը, 50,000 գանատական տոլարի չափով կրկնապատկեցին «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ»-ին կատարուած նուիրատուութիւնները:

Երախտապարտութեամբ կը նշենք, որ մինչեւ Հոկտեմբեր 19, 2020-ը, Գանատահայոց Թեմն արդէն ստացած է աւելի քան 300,000 գանատական տոլար:

Բոլորիդ կը հրաւիրենք ու կը խրախուսենք շարունակել Ձեր սրտաբուխ առատաձեռն նուիրատուութիւնները կատարել՝ ի օժանդակութիւն Արցախի եւ Հայաստանի մեր եղբայրներուն ու քոյրերուն:

Աստուածահաճոյ այս սխրագործութեան մասնակից դառնալու համար՝ կարող էք Ձեր նուիրատուութիւնները կատարել Թեմի կամ Ձեր ծուխի միջոցով:

Թող Ամենակարող Արարիչի Սուրբ Աջի զօրութիւնը պահէ պահպանէ Հայաստանն ու Արցախը, այսօր եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն English

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը