Փարիզում հայ համայնքը բազմահազարանոց երթ է կազմակերպել դեպի Ադրբեջանի դեսպանատուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայ համայնքըՓարիզում բազմահազարանոց երթ է անցկացրել` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության: «Արմենպրես»-ի հետ զրույցում փարիզաբնակ լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասնեց, որ հայ համայնքի կողմից կազմակերպվող ակցիաները ավելի ու ավելի բազմամարդ են դառնում, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի տվյալների համաձայն` ակցիային մասնակցել է 15 հազար մարդ:

Էլլադա Ղուկասյանը հայտնեց, որ երթի մասնակիցները Փարիզի Հաշմանդամության պալատի մոտից հայտնի կենտրոնական փողոցներով, կամուրջներով շարժվել են դեպի Ադրբեջանի դեսպանատուն:

«Երթի մասնակիցները անընդհատ կրկնում էին,որ Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը և չպետք է անտարբեր մնա այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Քանի որ այսօր ակցիան մարդաշատ էր, բավականին նկատելի էր դարձել Փարիզի բնակիչների համար: Մարդիկ նայում էին, հետաքրքրվում ակցիայից և տեղեկանում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մասին»,- ընդգծեց Ղուկասյանը:

Փարիզաբնակ լրագրողի խոսքով` այսօր մեծ բողոքի ալիք էր բարձրացել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի դեմ, քանի որ նա հայտարարել էր, որ Ֆրանսիան պետք է չեզոք մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ:

«Հայերը դժգոհություն էին արտահայտում և ասում էին, որ կոնկրետ ագրեսիա է տեղի ունենում Ադրբեջանի կողմից, իսկ նա խոսում է չեզոքությունից»,- ասաց Ղուկասյանը:

Ղուկասյանը հայտնեց, որ ակցիայի ժամանակ ընդգծվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը այս ռազմական ագրեսիային, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացվել է որպես տիկնիկ Էրդողանի ձեռքին, ով իրականացնում է վերջինիս ցանկությունները:

«Քանի որ ակցիային ցեղասպանությունից փրկվածների ընտանիքներ շատ կային` իրենք անընդհատ կրկնում էին, որ թույլ չեն տալու իրենց նախնիների հետ կատարվածը նորից կրկնվի»,- եզրափակեց Ղուկասյանը:

Հայերեն Русский

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո