Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար զինադադար հաստատելու մասին Հայաստանի և Ադրբեջանի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելի տարածած հայտարարության մեջ:

«ԵՄ-ն ցավում է, որ խախտումները շարունակվում են և հաղորդումներ են ստացվում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակվելու մասին: Դա ավելի շատ տառապանքների է հանգեցնում քաղաքացիական բնակչության շրջանում: Դա խորացնում է հակամարտությունը պետությունների և հասարակությունների միջև՝ ավելի բարդացնելով վերքերի բուժումը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել: Ընդհանուր առմամբ հակամարտությունը հանգեցրել է շատ և անընդունելի զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշել է Բորելը՝ շեշտելով, որ ԵՄ-ն որոշիչ կերպով դատապարտում է նման հարձակումները:

Նա հավելել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և փոխանցել, որ զինադադարը պետք է լինի անքննարկելի և խստորեն պահպանվի երկու կողմերից: «Ես նաև ընդգծել եմ, որ խաղաղ բնակչության դեմ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, դրանք որևէ արդարացում չունեն»,- ասված է հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին և ԵԱՀԿ-ին հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում:

Հայերեն English Français Русский

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև