Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը և դատապարտել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուեվան հայտարարել է, որ դատապարտում են Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններն ու հարձակումները և ողջունում Լոս Անջելեսում հայերի կողմից անցկացվող համերաշխության խաղաղ ցույցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքս Վիլանուեվայի հայտարարությունը տարածել է Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքի «Ֆեյսբուք»-ի էջը:

Հայտարարության մեջ նշված է, որ Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հետևում է ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին: Նրա խոսքով՝ այդ ամենը տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն մեծ և անմիջական կարևորություն ունի Լոս Անջելեսի հանրության շատ անդամների համար:

«Մենք լսում ենք ձեզ և հասկանում: Փաստացի Հայաստանից դուրս Լոս Անջելեսի շրջանում ապրում են ավելի շատ հայեր, քան աշխարհի որևէ այլ վայրում: Մենք հետևում ենք և դատապարտում ենք բռնությունն ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումները: Մենք ողջունում ենք Լոս Անջելեսում համերաշխության խաղաղ ցույցերի անցկացումը և ձեր կողքին ենք խաղաղության պահանջի հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

Հայերեն العربية English Русский

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում