Սփյուռք

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել պատերազմում զոհված հայորդիների հիշատակին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել պատերազմում զոհված հայորդիների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպանատան դիմաց տեղադրվել են զոհված զինծառայողների լուսանկարներ, որոնց առջև բազմաթիվ մարդիկ ծաղիկներ են խոնարհել:

Սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմից զոհվել է 633 զինծառայող:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում