Արցախ

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Արցախի Կարմիր Շուկա համայնքը. զոհվել է 1 խաղաղ բնակիչ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Արցախի Կարմիր Շուկա համայնքը. զոհվել է 1 խաղաղ բնակիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՇԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը, ինչի հետևանքով զոհվել է 1 խաղաղ բնակիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում