Քաղաքականություն

Ռուսաստանը համաձայն չԷ Ղարաբաղի շուրջ Թուրքիայի դիրքորոշման հետ. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը համաձայն չԷ Ղարաբաղի շուրջ Թուրքիայի դիրքորոշման հետ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը համաձայն չԷ Լեռնային Ղարաբաղի շուրջ Անկարայի դիրքորոշման հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Թուրքիայի դերը Ղարաբաղում. այո, մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել Է Թուրքիան, որը մի քանի անգամ նաեւ (Ադրբեջանի) նախագահ Ալիեւն Է արտահայտել, այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,-ասել Է նախարարը՝ հանդես գալով ռուսաստանյան ռադիոկայաններին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «հայտարարություններն այն մասին, որ առկա Է եւ թույլատրելի հակամարտության ռազմական լուծումը, մենք չենք կարող կիսել»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում