Արցախի նախագահը հայտնել է ՊԲ-ն պատերազմի փորձ ունեցող քաղաքացիներով համալրելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ այցելել է Ասկերանի շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարությունյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցել է Հարությունյանին, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:

«Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»,- գրել է Հարությունյանը:

Հայերեն Русский

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով

Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն՝ դադարեցնել ՌԴ դիզելի արտադրության գործարաններին հարվածները

Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ շրջանակում վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

Աշխատանքի և բարեկեցության ոլորտի բարեփոխումները քննարկվել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին