Մարտունիում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա երեխային կյանքին վտանգ չի սպառնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդբեջանի զինված ուժերի կողմից Մարտունի քաղաքում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
«Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ»,- գրել է Դերձյանը:
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: