Երուսաղեմում շենքերի պատուհաններին ամրացված ՀՀ և Արցախի դրոշներով բնակիչները աջակցություն են հայտնել հայերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երուսաղեմի Հին քաղաքի շենքերի մեկի պատուհաններից ծածանվում են Հայաստանի և Արցախի դրոշները:
«Արմենպրես»-ին իսրայելական TPS լրատվական գործակալությունը տրամադրել է Էրլոն Զաբաթանիի հեղինակած լուսանկարները:



Արցախի հետ շփման գծի երկայնքով և բնակավայրերի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից ոտնձգություն է սկսել՝ Թուրքիայի և Սիրիայից բերված ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությամբ՝ կիրառելով ողջ զինանոցը: Կան փաստեր խաղաղ բնակչության դեմ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների կիրառման մասին: Իսրայելցի մտավորականները դատապարտել են իրենց իշխանությունների այդ քայլը՝ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
Կարդացեք հոդվածը` Русский