Ադրբեջանը մեծաքանակ ուժերով փորձում է ներխուժել Հադրութ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը մեծաքանակ ուժերով փորձում է ներխուժել Հադրութ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031309.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: «Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Պողոսյանը:
Արցախի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորենկատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: