ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որով ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ և կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվ քննարկում են զոհվածների մարմինների և պահվող անձանց փոխանակման պայմանները և լոգիստիկան: Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ տրամադրել անվտանգության և նյութա-տեխնիկական ապահովման անհրաժեշտ երաշխիքներ:

Համանախագահները շարունակում են ակտիվ փոխգործակցությունը կողմերի հետ՝ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ ինտենսիվ բանակցություններն ավարտին հասցնելու նրանց ջանքերին նպաստելու համար:

Հայերեն English

Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են խուզարկություններ

Ծխախոտից հրաժարվելը ոչ միայն անհատական կամքի, այլև առողջապահական համակարգի պատասխանատվություն

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում չորս լցանավ է պայթել ականների վրա

Թրամփը պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները և աշխատել դեմոկրատների հետ

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 9 զոհ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 4-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Դեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները