ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսիներկայացուցիչների պալատի անդամԲրեդՇերմանը կոչ է անում Գլոբալ Մագնիցկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Արցախոմ քաղաքացիական անձանց թիրախավորելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շերմանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում:

«Ժամանակն է, որ Միացյալ նահանգները կիրառի Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են Արցախում քաղաքացիական անձանց թիրախավորելու համար»,- գրել է Շերմանը:

Նա հավելել է, որ ժամանակն է նաև առանց հապաղելու դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը՝ ներառյալ ցանկացած զենքի վաճառքը, անվտանգային օգնությունը և վարժանքները:

Գլոբալ Մագնիցկու ակտը ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ է տալիս վիզային արգելքներ և նպատակային պատժամիջոցներ կիրառել աշխարհի ցանկացած կետում գտնվող անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են հատկապես մարդու իրավունքների խախտումների համար: Այն թույլ է տալիս սառեցնել ԱՄՆ-ում ունեցած ակտիվները և սահմանել դեպի ԱՄՆ մուտքի արգելք:

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական անձանց, արդյունքում կան թե վիրավորներ, թե զոհեր: Արցախում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ զոհվել է 20 խաղաղ քաղաքացի, վիրավորվել՝ 93:

Հայերեն English

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է