Տնտեսություն

ԵԱՏՄ-ում համավարակի արդյունքում առևտրաշրջառությունն ըստ էության չի տուժել. ԵԱՏՀ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում համավարակի արդյունքում առևտրաշրջառությունն ըստ էության չի տուժել. ԵԱՏՀ նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում կորոնավիրուսի ճնգնաժամի պատճառով փոխադարձ առևտրաշրջանառությունը, ըստ էության, չի տուժել, Միությունն արժանապատվորեն է անցնում ճգնաժամի միջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Արտակ Քամալյանը:

Նա տեղեկացրեց՝ քննարկել են այն որոշումները, որոնք ընդունել են համավարակի ժամանակ, և եկել են այն եզրահանագման, որ Միության բոլոր երկրները, Միությունն արժանապատվորեն են անցել այս ճգնաժամի միջով: «Առևտրաշրջանառության հետ կապված խնդիրներ, խոչընդոտներ, որ կարող էին լինել, չեն եղել: Եվ երկրների միջև առևտրաշրջանառությունը դրանից, ըստ էության, չի տուժել»,- ասաց Քամալյանը:

Ներքին շուկայի պաշտպանության համար բոլոր մեխանիզմներն օգտագործվել են, հանձնաժողովն աշխատել է օպերատիվ կերպով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոնն էլ նկատեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս ընթացքում դարձել է այն հարթակը, որտեղ կողմերը քննարկում են փոխադարձ խնդիրներ՝ կապված դեղերի, սննդի մատակարարման և այլ հարցերի հետ: Նրա կարծիքով՝ հանձնաժողովը հենց այս տարի ևս մեկ անգամ ապացուցեց իր կարևորությունը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում